ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO

Մոնակո, Սեպտեմբերի 2-3 2018

BPA (Business Partners of Armenia) ընկերությունը, որը տարիներ շարունակ հանդես է եկել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված տարբեր նախաձեռնություններով, ինչպես նաև կազմակերպել է ներդումային համաժողովներ («INVEST ARMENIA 2015» , «INVEST ARMENIA 2016» , «WELCOME TO ARMENIA 2016» ) այժմ հանդես է գալիս մի նոր մեծ նախաձեռնությամբ՝ «ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO» , միտված ակտիվացնելու Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային և տնտեսական կապերը:

Ծրագիրը իր մեջ ներառում է՝

· Բարեգործական համերգ աշխարհահռչակ հայ երաժիշտների մասնակցությամբ
· Գալա ընթրիք հայտնի հայերի մասնակցությամբ
· Հայկական լյուքս դասի ապրանքների ցուցադրություն
· ARARAT Լեգենդար Հայկական կոնյակների համտեսի արարողություն
· Արվեստագետ, նկարիչ, ոսկերիչ, դիզայներ Նուռի երկու աշխատանքների ցուցադրություն
· Բարեգործական աճուրդ
· Հայտնի հայ մոդելավորողների ցուցադրություն

Ծրագրի նպատակներն են՝

· Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային և տնտեսական կապերը ստեղծումը
· Հայկական մշակույթի տարածումը
· Արտերկրում հայկական բիզնեսի ներկայացումը
· Հայկական արմատներ ունեցող միջազգային ընկերությունների ներկայացումը
· Հայաստանցի և սփյուռքահայ գործարարների միջև նոր գործարար կապերի ստեղծումը
· Ստեղծել ևս մեկ կապող կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև

Image

Վրույր Փենեսյան