Սեպտեմբերի 2, 16:00-23:00

Hotel Metropole, Monte Carlo

Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից
I-ին Մաս, 16:00-18:00
Առաջին մասում կկազմակերպվի հայկական կոնյակի- գինու ներկայացում-համտես: Հայկական ոգելից խմիչք արտադրող ընկերություններին հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց ընկերությունները և արտադրանքի առանձնահատկությունները: Համտեսին ներկա են լինելու մոտ 30 սոմելիեներ Մոնակոյի և Ֆրանսիայի սոմելիեների ասոցիացիայի կազմից, ինչպես նաև գնորդ-ագենտներ: Միջոցառման հատուկ հյուրը կհանդիսանա աշխարհի լավագույն սոմելիե ճանաչված ֆրանսահայ Արմանդ Մելքոնյանը, Նիսի Կոտ Դ’ազուր Պրովանսիայի սոմելիեների միության նախագահ Ա. Հեդայաթը և այժմ Ֆրանսիայում մեծ համբավ ունեցող «3 Միշելինի աստղ» ռեստորանի սոմելիե Հ. Եսայանը, ով միջոցառման ընթացքում կկազամակերպի նաև master-class:
II-րդ Մաս, 18:00-23:00
Երկրորդ մասում հատուկ տեղ կհատկացվի հայկական լյուքս դասի ապրանքանիշների ցուցադրությանը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև Մոնակոյի քաղաքային իշխանության և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ Մոնակոյից և սփյուռքից:
· Մասնակության համար Խնդրում ենք գրանցվել

ImageImage

Արմանդ Մելքոնյան

Image

Ալի Հեդայաթ



Կկազմակերպվի Ֆլորենցիայի Բիենալեի 2017թ. գլխավոր մրցանակակրի՝ արվեստագետ, նկարիչ, ոսկերիչ, քանդակագործ, դիզայներ Նուռի երկու աշխատանքների ցուցադրությունը:

ImageImage Image